Հուշագրի ստորագրում
12 Nov 2026
Նոյեմբերի 10-ին «Մանթաշյանց» գործարարների ակումբի և «Հայաստանի արդյունաբերական գոտիներ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված Հայաստանում արդյունաբերության զարգացմանն ու գործարարների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
Հուշագիրը ստորագրել են «Մանթաշյանց» գործարարների ակումբի տնօրեն Սամվել Մկոյանը և «Հայաստանի արդյունաբերական գոտիներ» ՓԲԸ-ի տնօրեն Վահագն Լալայանը։

Ստորագրմանը ներկա են եղել նաև «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը, ինչպես նաև «Հայաստանի արդյունաբերական գոտիներ» ՓԲԸ-ի համահիմնադիրներ Վահան Քերոբյանն ու Տիգրան Հարությունյանը։
Համագործակցության շրջանակում «Մանթաշյանց» ակումբի անդամների համար «Կոտայքի արդյունաբերական գոտի» նախագծում նախատեսվում է ապահովել արտադրական տարածքների հասանելիության արտոնյալ պայմաններ։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայկական արտադրության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման և Հայաստանի արդյունաբերական ներուժի զարգացման համար։
