Հուշագրի կնքում «Սուսաննա Սարգսյան» հիմնադրամի և Մանթաշյանցի միջև
04 Nov 2025
Կրթությունն ու բիզնեսը միավորվեցին նոր համագործակցության շրջանակում։
Կայացավ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը «Սուսաննա Սարգսյան» բարեգործական հիմնադրամի և «Մանթաշյանց» գործարարների ակումբի միջև։
Հիմնադրամը, որը ստեղծվել է Մանթաշյանց գործարարների ակումբի Լոռի մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Դանիելյանի նախաձեռնությամբ, նպատակ ունի ապահովել որակյալ կրթություն և խթանել աշխատաշուկայի զարգացմանը։
Հուշագրով նախատեսվում է․
• բուհերում նորարարական լսարանների ստեղծում,
• ուսանող–գործարար կապերի և մենթորության համակարգում,
• ուսանողական ձեռնարկատիրության խթանում և կրթության գործնական որակի բարձրացում։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է կրթություն-գործարարություն կապի ամրապնդման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի ապագա մասնագետների և գործարարների համար։
© Copyright 2025, All Rights Reserved by Mantashyants
Designed & Development by Munich Ventures