Speed Networking I Մանթաշյանց 7-ամյակ
29 Jan 2026
Մեր 7-ամյակի շրջանակներում կայացած միջոցառման կարևոր հատվածներից մեկը դարձավ Speed Networking-ը, որի նպատակը գործարար կապերի կառուցումն ու համագործակցությունների խթանումն էր։

Սահմանափակ ժամանակային ձևաչափը մասնակիցներին հնարավորություն տվեց հստակ ներկայացնել իրենց գործունեությունը, ձևակերպել հետաքրքրության և համագործակցության ուղղությունները, ինչպես նաև արագ գնահատել փոխադարձ արժեք ստեղծելու հնարավորությունները։
Այս նեթվորգինգը դիտարկվեց որպես գործարար միջավայրի բնական շարունակություն, որտեղ առաջնային են նպատակային կապերը և երկարաժամկետ համագործակցությունները։

Այն դարձավ օրվա ընդհանուր գաղափարական առանցքի տրամաբանական շարունակությունը՝ պատասխանատվություն ժամանակի, գործընկերների և ստեղծվող արժեքի նկատմամբ։
Մանթաշյանցը շարունակում է ձևավորել հարթակ, որտեղ նեթվորգինգն ունի հստակ դեր՝ միավորել մարդկանց, ովքեր պատրաստ են աշխատել, մտածել և զարգանալ միասին։
