Մանթաշյանց բիզնես ակումբը համալրվեց նոր անդամներով
13 Aug 2025

Ակումբի նախագահ և համահիմնադիր Վահրամ Միրաքյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց ակումբի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև այն կապերի և հնարավորությունների շրջանակը, որը հասանելի է յուրաքանչյուր անդամի՝ ակտիվ մասնակցության շնորհիվ։

«Մանթաշյանց» ակումբը, այն գործարարների համար է, ովքեր ամբիցիոզ են, պրոակտիվ և մշտապես ձգտում են զարգանալ, ընդլայնել իրենց բիզնեսը և դուրս գալ նոր շուկաներ։
Այստեղ ձևավորվում են վստահելի կապեր, խորացող համագործակցություններ և երկարաժամկետ հարաբերություններ։
