«Մանթաշյանց» 27-րդ մասնաճյուղի բացումը Նյու-Յորքում

13 Oct 2026

«Մանթաշյանց» 27-րդ մասնաճյուղի բացումը Նյու-Յորքում

Նյու Յորքում բացվեց «Մանթաշյանց» գործարարների ակումբի 27-րդ մասնաճյուղը։

 

Հայկական գործարար համայնքի միջազգային ցանցն ընդլայնվում է՝ այս անգամ միավորելով Նյու Յորքի հայ գործարարներին։

 

 

Մասնաճյուղի պաշտոնական բացման ընթացքում տեղի ունեցավ նոր ակումբականների ընդունելության և անդամակցության հավաստագրերի հանձնման արարողությունը։

 

Բացման միջոցառումը նաև նոր գործարար ծանոթությունների, համագործակցության հնարավորությունների և հետագա համատեղ նախաձեռնությունների քննարկման առիթ դարձավ։

 

 

Նյու Յորքը ևս միացավ «Մանթաշյանցի» միջազգային գործարար ցանցին՝ ամրապնդելով Հայաստանի և Սփյուռքի գործարար կապերը։

 

27 մասնաճյուղ՝ մեկ գաղափարի շուրջ. «Մենքն ուժեղ է եսից»։

 

Վերջին նորությունները