Toon Expo 2025

11 Sep 2025

Toon Expo 2025

«Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամները նույնպես մասնակցեցին անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր միջազգային միջոցառմանը՝ Toon Expo 2025-ին։

Ակումբի անդամները շրջեցին ցուցահանդեսային տաղավարներով՝ ծանոթանալով կառուցապատման և անշարժ գույքի վերջին միտումներին, նորարարական նախագծերին ու շուկայի առաջատար ընկերությունների առաջարկներին։ Այնուհետև ակումբի անդամների համար VIP սրահում կազմակերպվեց նեթվորքինգ։

 

 

Նշենք նաև, որ ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերությունը նույնպես հանդիսանում է «Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամ, ինչպես նաև ցուցահանդեսին ներկայացված ընկերություններից շատերն ակումբի անդամներ են։

Այս տարվա Toon Expo-ն ռեկորդային էր ինչպես իր մասշտաբներով, այնպես էլ կազմակերպչական բարձր որակով։ Ցուցահանդեսը վկայում է, որ Հայաստանի անշարժ գույքի ոլորտը դինամիկ զարգանում է և գնալով ավելի մեծ դեր է ստանձնում տարածաշրջանային շուկայում։

 

Վերջին նորությունները