Հարգանքի տուրք Ալեքսանդր Մանթաշյանցի 184-ամյակի առթիվ

09 Mar 2026

Հարգանքի տուրք Ալեքսանդր Մանթաշյանցի 184-ամյակի առթիվ

Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 184-ամյակի առթիվ «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները հարգանքի տուրք մատուցեցին հայ մեծ գործարարի և բարեգործի արձանին։

 

Մարտի 3-ը Հայաստանում նշվում է որպես Գործարարի օր, և այս օրը հիշեցնում է այն մեծ պատասխանատվության մասին, որը կրում է յուրաքանչյուր գործարար՝ ստեղծելով արժեք, զարգացնելով տնտեսությունը և աջակցելով հասարակությանը։

 

 

Մանթաշյանցի անունը հայ գործարարության պատմության մեջ խորհրդանշում է ոչ միայն հաջողություն, այլ նաև մեծ մտածողություն, ստեղծարարություն և բարեգործություն։

Այս արժեքներն են, որ այսօր շարունակում են միավորել «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամներին։

Վերջին նորությունները