«Մանթաշյանց» ակումբի անդամները այցելեցին ACT College
11 Jul 2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով «Մանթաշյանց» ակումբի անդամները այցելեցին ACT College։
Տեղի ունեցավ շրջայց կրթական հաստատությունում, որը հիմնադրվել է 2025 թվականին՝ պոլսահայ բարերար Նշան Կարայանի աջակցությամբ ACT Քոլեջը ստեղծվել է որպես նորարարության կենտրոն՝ նպատակ ունենալով մեկ տանիքի տակ համախմբել հայ տաղանդներին՝ սովորելու, մտածելու և արարելու համար։
Քոլեջը միավորելու է կրթությունն ու տեխնոլոգիան՝ առաջարկելով մասնագիտացված ծրագրեր թվային արվեստի , ինժեներական արտադրության և համակարգչային գիտության ոլորտներում՝ պատրաստելով ապագայի մասնագետներ։