Այց Leasing EXPO 2026

21 Apr 2026

Այց Leasing EXPO 2026

Leasing EXPO 2026 միջազգային ցուցահանդեսը միավորել էր տեխնիկայի, սարքավորումների, տրանսպորտի և ֆինանսական ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների մեկ հարթակում։

 

Ցուցահանդեսը լավ հնարավորություն էր ծանոթանալու լիզինգային նոր առաջարկներին, ոլորտային լուծումներին և բիզնեսի զարգացման համար շահավետ պայմաններին։

 

 

Ներկայացված էին տարբեր կազմակերպություններ՝ շինարարական տեխնիկայի, գյուղատնտեսական սարքավորումների, արևային համակարգերի, տրանսպորտային միջոցների, արտադրական սարքավորումների, գինեգործության և ֆինանսաբանկային ոլորտներից։

 

Այցի ընթացքում հնարավորություն ունեցանք ոչ միայն տեղում ուսումնասիրելու առաջարկները, այլև ունենալու նոր գործարար ծանոթություններ և քննարկելու համագործակցության հնարավոր ձևաչափեր։

 

Վերջին նորությունները