«Առանց փողկապի հանդիպում» Արմեն Օրուջյանի հետ

08 Oct 2025

«Առանց փողկապի հանդիպում» Արմեն Օրուջյանի հետ

Mantashyants Business Lounge-ում կայացավ «Առանց փողկապի հանդիպում» Արմեն Օրուջյանի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նորարարական էկոհամակարգերի ձևավորման սկզբունքներն ու ռազմավարական ներդրումների ներգրավման արդյունավետ մեխանիզմները։

 

 

Արմեն Օրուջյանը՝ ամերիկահայ գործարար և նորարարական էկոհամակարգերի ճանաչված մասնագետ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախկին հիմնադիր տնօրեն: Նրա փորձը ընդգրկում է միջազգային բիզնես նախագծեր, տեխնոլոգիական նորարարություններ և գիտության ու բիզնեսի համագործակցության խթանում։

 

Հանդիպումը եզակի հնարավորություն էր գործարարների, ներդրողների և նորարարական ոլորտի ներկայացուցիչների համար՝ խորությամբ հասկանալու, թե ինչպես կառուցել մրցունակ էկոհամակարգեր և ներգրավել ռազմավարական ներդրումներ։