Weekend- AI Տրանսֆորմացիա / Մաս 2
28 Oct 2025
Dili Town-ում շարունակվեց վիքենդի երկրորդ մասը՝ գործնական քննարկումներով և նոր գաղափարներով։
«AI քեզ բան» թիմի անդամներ Անահիտ Վարդանյանը և Նաիրի Արեգ Հացպանյանը ներկայացրին, թե ինչպես կարելի է քայլ առ քայլ ավտոմատացնել բիզնեսի աշխատանքային հոսքերը՝ բարձրացնելով արդյունավետությունն ու խնայելով ժամանակ։
«Լինկ» ընկերության համահիմնադիր և զարգացման տնօրեն Արտակ Գևորգյանը կիսվեց իր փորձով՝ ներկայացնելով, թե ինչպես են AI գործիքները և ERP համակարգերը փոխկապակցվում արտադրության մեջ՝ դառնալով կառավարման անբաժան մաս։
Կայացավ նաև ակումբականների կողմից սիրված Sales Camp / Networking — գործնական և ներշնչող սեսիա «Մերակիփալ» ընկերության տնօրեն, կազմակերպական զարգացման քոուչ Արմինե Մկրտչյանի հետ։
AI-ն արդեն մեր գործարար իրականության մեջ է։