Առանց փողկապի․ հանդիպում դերասան Միքայել Պողոսյանի հետ
29 Oct 2025
Mantashyants Lounge-ում կայացավ անկաշկանդ, բայց խորը բովանդակությամբ հանդիպում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ Միքայել Պողոսյանի հետ։
Բիզնեսի և արվեստի խաչմերուկում տեղի ունեցած զրույցը դարձավ ստեղծագործական մտածողության, առաջնորդության ու կյանքի փորձի յուրահատուկ ճանապարհորդություն։

Միքայել Պողոսյանը կիսվեց իր մասնագիտական ուղիով, դերասանական արվեստի ու ռեժիսորական աշխատանքի նրբություններով, իսկ ամենակարևորը՝ այն փիլիսոփայությամբ, որով նա ապրում ու ստեղծում է։
Այսպիսի հանդիպումները «Առանց փողկապի» ձևաչափում հնարավորություն են տալիս անկեղծ, ոչ պաշտոնական մթնոլորտում բացահայտելու հայ բիզնեսի և մշակույթի ազդեցիկ դեմքերի մարդկային ու ստեղծագործական կողմերը։
