Առանց փողկապի հանդիպում Մկրտիչ Արզումանյանի հետ
20 Nov 2025
Երբեմն հենց անկեղծ զրույցներն են հիշեցում լինում, որ բիզնեսի մեջ ապրող մարդը նախ և առաջ մարդ է՝ զգացմունքներով, պատմություններով, ստեղծագործական ներքին շարժումով։
«Առանց փողկապի» այս հանդիպումը բացառիկ էր հենց այդ անկեղծության համար։
Մկրտիչ Արզումանյանը, պատմեց ոչ միայն իր ստեղծագործական ուղու մասին, այլ նաև այն ներքին մարտերի, վերելքների ու վերաիմաստավորումների, որոնք ձևավորում են մարդուն ժամանակից դուրս։

Այդ երեկոն դարձավ ոչ պաշտոնական, ջերմ ու կենդանի զրույց՝
- ստեղծագործական ազատության,
- սխալվելու ու շարունակելու քաջության,
- կյանքի հանդեպ առողջ հումորի և թեթևության մասին։
Սա հենց այն ձևաչափն է, որտեղ մարդիկ խոսում են ոչ թե կարգավիճակով, այլ էությամբ։
