«Բիզնեսի անատոմիա» գրքի շնորհանդես
10.12.2025
18:00
Կինոյի տուն , Վարդանանց փող., 18/2 շենք, Երևան
Նկարագրություն
Դեկտեմբերի 10-ին հանդիպում ենք Կինոյի տանը՝ Վահրամ Միրաքյանի «Բիզնեսի անատոմիա» գրքի շնորհանդեսին։
Մոտ 10 տարի առաջ Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանի «Չոր մարքեթինգ» գիրքը դարձավ հայալեզու բիզնես գրականության առաջին նմուշներից մեկը, ինչպես նաև բեսթսելլեր։
Այժմ սիրով Ձեր դատին ենք հանձնում «Բիզնեսի անատոմիա» գիրքը։ Այն գրելիս հեղինակը նպատակ է ունեցել ստանալու ձեռնարկ, որն առօրյայում միշտ բիզնես ոլորտի բոլոր աշխատակիցների և գործարարների ձեռքի տակ կլինի, գիրք, որտեղ կկարողանաք գտնել ինչպես հասարակ խնդիրների, այնպես էլ երկարաժամկետ և խորքային հոգեբանական, ռազմավարական կամ մշակութային հարցերի լուծումեր։
Դեկտեմբերի 10-ին հնարավորություն կունենաք՝
• լսելու գրքի ստեղծման պատմությունը,
• լսելու հետաքրքիր բանախոսների՝ պանելային քննարկումների ձևաչափով,
• նեթվորքինգի և նոր կապերի հաստատման,
• ձեռք բերելու գիրքը 5000 դրամով՝ 6900 դրամի փոխարեն։
Մուտքն անվճար է՝ պարտադիր գրանցումով։ Գրանցումից հետո մասնակցությունը դիտարկվում է կազմակերպիչների կողմից։
Ի՞նչ կտա միջոցառումը մասնակիցներին
Գործնական և կիրառելի գիտելիքներ թեմայի վերաբերյալ
Ոլորտի փորձագետ խոսնակներ
Նեթվորքինգ և նոր կապերի հաստատում
Հարց-պատասխանի հնարավորություն