Ի՞նչ գիտեն դետեկտիվն ու կիբերանվտանգության փորձագետը, որ չգիտեն բիզնես առաջնորդները

Ամսաթիվ:

17.12.2025

Ժամ:

19:00

Տոմսի արժեք:

7 000 AMD

Վայր:

«Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոն (Մովսես Խորենացի, 15)

Նկարագրություն

Յուրաքանչյուր ոլորտում մասնագետները խնդիրներին մոտենում են տարբեր տեսանկյուններից։ Սակայն կա մի մոտեցում, որը կարևոր է ցանկացած ոլորտում՝ ուշադրությունը անգամ մանրուք թվացող տարրերին։ 

Մանթաշյանց բիզնես ակումբի դեկտեմբերի 17-ին կայանալիք բաց միջոցառմանը հնարավորություն կունենաք լսելու երկու շատ հետաքրքիր մասնագետի՝ դետեկտիվի և կիբերանվտանգության փորձագետի, որոնց աշխատանքում հատկապես կարևոր է այս մոտեցումը։ 

Բանախոսներ՝ 
Հայկ Գաբրիելյան
Հայկը Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահն է, Հայաստանում առաջին և միակ մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոյի հիմնադիր տնօրենը և Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի դեսպան:

Սամվել Մարտիրոսյան
Սամվելը CyberHUB-ի համահիմնադիրն է, eqwefy-ի տեղեկատվական անվտանգության գծով ղեկավարը և Ardy Academy-ի թվային մարքեթինգի բաժնի դեկանը։

Տոմսի արժեքը՝  7000 դրամ (14.11-28.11) | 10000 դրամ (29.11-10.12) | 15000 դրամ (11.12-16.12)

Խոսնակներ

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

Ի՞նչ կտա միջոցառումը մասնակիցներին

Գործնական և կիրառելի գիտելիքներ թեմայի վերաբերյալ

Ոլորտի փորձագետ խոսնակներ

Նեթվորքինգ և նոր կապերի հաստատում

Հարց-պատասխանի հնարավորություն

Սպասվող միջոցառումներ