3-օրյա թրեյնինգ Մանթաշյանց ակումբում

27 Jul 2026

3-օրյա թրեյնինգ Մանթաշյանց ակումբում

Երեք օր` հագեցած գիտելիքներով, փորձի փոխանակմամբ և գործնական լուծումներով։

 

Մանթաշյանց գործարարների ակումբում ավարտվեց «Ինչու՞ առանց վաճառքների մնացած ստորաբաժանումները կորցնում են իրենց իմաստը» թրեյնինգը, որը վարեց բիզնես-թրեյներ, վաճառքների և բանակցությունների փորձագետ, GROW բիզնես դպրոցի հիմնադիր և տնօրեն Արթուր Հակոբյանը։

 

 

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները քննարկեցին վաճառքների կառավարման ժամանակակից մոտեցումները, ղեկավարի դերը վաճառքների համակարգում, KPI-ների արդյունավետ կիրառումը, թիմի մոտիվացիան, բանակցային հմտությունները և բիզնեսի աճին նպաստող գործնական մեխանիզմները։

 

Մանթաշյանց գործարարների ակումբը շարունակում է ստեղծել հարթակ, որտեղ գործարարները զարգանում են, սովորում միմյանցից և միասին կառուցում ավելի ուժեղ բիզնեսներ։

 

Վերջին նորությունները