4,2 միլիոն դոլարի գործարք Մանթաշյանցի ներսում՝ մեկ տարում
23 Jan 2026
Մանթաշյանց Բիզնես Ակումբի ուժը նրա համայնքում և միջազգային նեթվորքում է։
Ակումբի անդամ Սարգիս Գևորգյանը, ով ներկայացնում է ARAX ընկերությունը (պարենային ապրանքների ներկրում և լավաշի արտադրություն), ապրելով Չինաստանում, ակտիվորեն մասնակցելով Մանթաշյանցի միջազգային հանդիպումներին և բիզնես այցերին՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Մանթաշյանցի համայնքի ներսում իրականացրել է 4,2 մլն դոլարի գործարք։
Այս գործարքները ձևավորվել են տարբեր երկրների Մանթաշյանցի անդամների հետ համագործակցության արդյունքում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է՝ Մանթաշյանցը ոչ միայն տեղական, այլև գործող միջազգային բիզնես հարթակ է։