Արբիտրաժի ներկայացում Գոհար Ավագյանի հետ
08 May 2026
Վեճերի արդյունավետ լուծումը ժամանակակից բիզնես միջավայրում ոչ թե պարզապես իրավական գործիք է, այլ կայուն զարգացման կարևոր նախապայման։
«Մանթաշյանց» գործարարների ակումբում կայացավ մասնագիտական քննարկում՝ «Ադ հոք, թե՞ ինստիտուցիոնալ արբիտրաժ» թեմայով, որը համախմբեց ոլորտի փորձառու մասնագետների, իրավաբանների և գործարար համայնքի ներկայացուցիչների։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց՝
- ադ հոք և ինստիտուցիոնալ արբիտրաժի հիմնական տարբերություններին,
- տարբեր բիզնես իրավիճակներում դրանց կիրառման առավելություններին,
- ինչպես նաև ներպետական և միջազգային փորձից բխող գործնական խնդիրներին ու լուծումներին։

Մոդերատորն էր Միջազգային առևտրային արբիտրաժային ինստիտուտի տնօրեն Գոհար Ավագյանը, իսկ բանախոսներն էին՝
- Տարոն Սիմոնյան՝ միջազգային արբիտր, իրավաբանական գիտությունների թեկնածու,
- Արամ Խաչատրյան՝ Հայաստանի արբիտրների ասոցիացիայի նախագահ, միջազգային արբիտր,
- Արամ Աղաբաբյան՝ «Քեյս Լենս» (Case Lens) ընկերության համահիմնադիր, տնօրեն
Հանդիպումը դարձավ փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և բիզնեսում իրավական արդյունավետ մեխանիզմների կարևորության ընդգծման արժեքավոր հարթակ։