Նախաճաշ Արամ Դավթյանի հետ - Մանթաշյանց 100

09 Dec 2025

Նախաճաշ Արամ Դավթյանի հետ - Մանթաշյանց 100

Մանթաշյանց 100-ի շրջանակներում Մանթաշյանց բիզնես ակումբում հյուրընկալել էինք A3 Retail Group-ի հիմնադիր Արամ Դավթյանին, որի ղեկավարությամբ կառուցվել են Nike, Vans, The North Face և այլ միջազգային բրենդների խոշոր ռիթեյլ նախագծեր։

 

Զրույցի ընթացքում քննարկվեցին խոշոր թիմերի կառավարման, ճգնաժամերի հաղթահարման, միջազգային բիզնեսի մասշտաբավորման և կարգապահության դերի վերաբերյալ գործնական մոտեցումներ։ Արամը ներկայացրեց նաև իր անձնական ճանապարհը՝ ծառայությունից մինչև բիզնեսի միլիարդային շրջանառություններ։

 

 

Արամ Դավթյանն այսօր իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանում ու ԱՄՆ-ում՝ զարգացնելով նոր սպորտային և ռիթեյլ նախագծեր։

 

Հանդիպումն անցավ բաց, գործնական և հարցուպատասխանի ակտիվ ձևաչափով՝ ստեղծելով իրական արժեք ակումբի մասնակիցների համար։

Վերջին նորությունները