Կրթական դասընթաց՝ Էդգար Կարապետյանի հետ
22 May 2026
Մանթաշյանց գործարարների ակումբում կայացավ «Բիզնեսի թվայնացման ռազմավարություն» թեմայով եռօրյա կրթական թրեյնինգը՝ նախատեսված ակումբականների, բիզնեսի ղեկավարների և սեփականատերերի համար։
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին բիզնեսի թվային տրանսֆորմացիայի հիմնական ուղղությունները, թվայնացման ռազմավարության մշակման սկզբունքները և ժամանակակից գործիքների կիրառման հնարավորությունները՝ բիզնեսի աճի, կառավարման արդյունավետության և գործառնական օպտիմալացման համար։
Խոսնակն էր Էդգար Կարապետյանը՝ Galaxy Group ընկերությունների խմբի Ստրատեգիայի և իննովացիաների տնօրենը։

Դասընթացի շրջանակում քննարկվեցին բիզնեսի թվային հասունության գնահատման, ներկա վիճակի ախտորոշման, թվայնացման հնարավորությունների բացահայտման, թվային տրանսֆորմացիայի ճանապարհային քարտեզի մշակման, հաճախորդների, գործառնությունների և տվյալների կառավարման օպտիմալացման, KPI - ների սահմանման և կառավարման մոդելի ձևավորման թեմաները։
Թրեյնինգի կարևոր արդյունքներից մեկն այն էր, որ մասնակիցները ոչ միայն ստացան տեսական գիտելիք, այլ նաև աշխատեցին իրենց բիզնեսների համար կիրառելի անհատական թվային գործողությունների պլանների մշակման ուղղությամբ։
Մանթաշյանց գործարարների ակումբը շարունակում է ստեղծել կրթական միջավայր, որտեղ բիզնես առաջնորդները կարող են զարգացնել իրենց կառավարման մտածողությունը, բարձրացնել ընկերությունների արդյունավետությունը և պատրաստ լինել ժամանակակից շուկայի արագ փոփոխություններին։
