Ինչպես պաշտպանել բրենդը, տեխնոլոգիան և բովանդակությունը,

30 Oct 2025

Ինչպես պաշտպանել բրենդը, տեխնոլոգիան և բովանդակությունը,

Գործարարության մեջ ամենաթանկ ակտիվը երբեմն այն է, ինչ չես կարող դնել հաշվեկշռի վրա․ բրենդը, տեխնոլոգիան, բովանդակությունը։

 

Mantashyants Business Club-ում կայացավ հանդիպում AM իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան և արտոնագրային հավատարմատար Վանիկ Մարգարյանի հետ։

 

Թեման՝ «Ինչպես պաշտպանել բրենդը, տեխնոլոգիան և բովանդակությունը, որպեսզի աճի պահին չկորցնես շուկան, ներդրումը կամ գործընկերին»։

 

 

Քննարկման ընթացքում մասնակիցները ստացան գործնական ուղեցույց՝ ինչպես կառուցել ինտելեկտուալ սեփականության պաշտպանություն՝

- ապրանքային նշանի գրանցումից մինչև միջազգային ընդլայնում,

- Մադրիդյան համակարգի գործիքներ և առաջնահերթության ճիշտ ընտրություն,

- արդյունաբերական նմուշներ, հեղինակային իրավունքներ, պայմանագրային պաշտպանություն։

 

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բիզնեսի աճը սկսվում է ոչ միայն ռազմավարությունից, այլ նաև պաշտպանությունից։

Վերջին նորությունները