Օրենսդրական նախաձեռնություն Մանթաշյանց ակումբի կողմից գործարարների իրավունքների պաշտպանության համար
12 Sep 2025

Մանթաշյանց գործարարների ակումբը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է պաշտպանել գործարարների իրավունքները ՊԵԿ-ի և ՔԿ-ի հետ հարաբերվելիս։
Ասուլիսի ընթացքում շեշտվեց․
- Բիզնեսի նկատմամբ քրեական գործերի չարաշահումները դարձել են ճնշման գործիք
- Վերջին 2 տարում բացվել է շուրջ 2000 գործ, ինչը խոչընդոտում է ներդրումներին ու տնտեսության զարգացմանը
- Անհրաժեշտ է սահմանափակել կալանքի կիրառումը և բացառել համակարգիչների երկարաժամկետ առգրավումները
- Նախաձեռնության նպատակը առողջ ու կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելն է
«ՊԵԿ-ի գործողությունները վերածվել են պետական ռեկետի գործիքի, իսկ մենք պայքարելու ենք մինչև օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչվեն», – Վահրամ Միրաքյան։