«Մարզվիր և հաջողիր» գրքի շնորհանդես Գյումրիում
25 Jul 2025

Գյումրիում տեղի ունեցավ «Մարզվիր և հաջողիր» գրքի շնորհանդեսը, որի հեղինակներ Քրիստոֆեր Դեդեյանն ու Մեթյու Դյուբրիքը գրքարշավի շրջանակում ժամանել են Հայաստան։
Շնորհանդեսը կազմակերպվել էր Մանթաշյանց բիզնես ակումբի Գյումրու մասնաճյուղի, Արմինեի գրադարանի և Newmag հրատարակչության համագործակցությամբ։
Հեղինակները ներկայացրին, թե ինչպես սպորտային մտածելակերպը կարող է օգնել կյանքում և բիզնեսում՝ զարգացնելով կենտրոնացում, կարգապահություն և հաղթողի հոգեբանություն։
Միջոցառման հատուկ հյուրն էր օլիմպիական չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով իր անձնական պատմության միջոցով վկայեց՝ որքան մեծ ուժ ունի հաղթելու կամքը։ Նրա խոսքը մեծ ոգեշնչում դարձավ ներկաների համար։
Հանդիպումը վարում էր Newmag հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյանը, իսկ թարգմանության և գրքի հայերեն տարբերակի մասին պատմեց թարգմանիչ Նանե Մանուկյանը։
Ելույթներով հանդես եկան Մանթաշյանց բիզնես ակումբի Գյումրու մասնաճյուղի ղեկավար, Արմինեի գրադարանի հիմնադիր Արտակ Գևորգյանը և Newmag հրատարակչության հիմնադիր Արտակ Ալեքսանյանը։
Միջոցառման ավարտին գիրքը հասանելի էր հատուկ արժեքով և հեղինակների մակագրությամբ։
Այս իրադարձությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ երբ սպորտը միահյուսվում է բիզնես մտածողության հետ, ծնվում են գրքեր, որոնք փոխում են մոտեցումներ և կյանքեր։
