Վաճառքը՝ որպես համակարգ, ոչ թե ինտուիցիա

11 Feb 2026

Վաճառքը՝ որպես համակարգ, ոչ թե ինտուիցիա

Մանթաշյանց Գյումրու մասնաճյուղում հյուրընկալեցինք «Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր և տնօրեն Էմիլ Կրոյանին։

 

Դասընթացը նախատեսված էր Մանթաշյանց Գյումրու ակումբի անդամների ու նրանց թիմակիցների համար և նվիրված էր ամենապահանջված թեմաներից մեկին. «Վաճառքը՝ որպես համակարգ, ոչ թե ինտուիցիա»

 

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին վաճառքի փուլերի կառուցվածքն ու դրանց փոխկապակցվածությունը, թիրախային հաճախորդի ճիշտ սահմանման կարևորությունը և չափելի արդյունքների ապահովման մեթոդները։

 

Դիտարկվեցին գործնական օրինակներ և իրական բիզնես իրավիճակներ:

Նման ձևաչափով հանդիպումները նպաստում են փորձի փոխանակմանը, նոր գաղափարների ձևավորմանը և բիզնես գործընթացների զարգացմանը:

Վերջին նորությունները