Հայ ձեռնարկատերը Ռուսաստանում․ աճի ռազմավարություն առանց ավելորդ խոսքերի

04 Nov 2025

Հայ ձեռնարկատերը Ռուսաստանում․ աճի ռազմավարություն առանց ավելորդ խոսքերի

Հոկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում, տեղի ունեցավ բացառիկ բիզնես հանդիպում ՌԴ-ում գործող «Մոնարխ» ընկերությունների խմբի սեփականատեր, բարերար, Ռուսաստանի առաջատար կառուցապատող, դոլլարային միլիարդատեր Սերգեյ Համբարձումյանի հետ՝ «Հայ ձեռնարկատերը Ռուսաստանում․ աճի ռազմավարություն առանց ավելորդ խոսքերի» թեմայով։

 

2022 թվականին Վլադիմիր Պուտինը Սերգեյ Համբարձումյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով։

Հրամանում նշվում է, որ բարերարը ՌԴ պետական պարգևին արժանացել է «Աշխատանքային ձեռքբերումների և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»։

 

 

30-ամյա պատմության ընթացքում «Մոնարխ» կոնցեռնը Մոսկվայում կառուցել է բազմաթիվ բարդ և եզակի օբյեկտներ, ինչպես նաև Երևանում Իրինա Ռոդնինայի անվան հոկեյի և գեղասահքի դպրոցը։

 

Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, միևնույն հարթակում հավաքվել էին 65 եզակի անհատներ՝ ավելի քան 50 ոլորտների ձեռնարկատերեր ու ռուս-հայկական համագործակցության տնտեսական զարգացման համար պատասխանատու կառույցների ղեկավարներից մինչև աշխարհի չեմպիոններ, Գիննեսի ռեկորդակիրներ և միջազգային գրոսմայստերներ։

 

 

Հանդիպման կենտրոնում Սերգեյ Համբարձումյանն էր՝ բանախոս, որը հազվադեպ է հանդես գալիս հանրային ելույթներով։ Նա խոսեց ոչ միայն բիզնեսի, այլև արժեքների, մոտիվացիայի ու անձնական պատասխանատվության մասին։

 

Հանդիպման ձևաչափը ներառում էր հարց ու պատասխան, նոր ծանոթություններ ստեղծելու հնարավորություն, որի ընթացքում մասնակիցները գտան նոր գործընկերներ։