Թրեյնինգ՝ Բիզնեսի նպատակները՝ թիմի ձեռքերով

10 Feb 2026

Թրեյնինգ՝ Բիզնեսի նպատակները՝ թիմի ձեռքերով

Մանթաշյանց գործարարների ակումբը մեկնարկեց նոր կրթական ձևաչափ՝ խորացված թրեյնինգներ ակումբականների համար ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ՝ Հայաստանից և արտերկրից։

 

Մեկնարկային թրեյնինգը՝ «Բիզնեսի նպատակները՝ թիմի ձեռքերով», անցկացվեց Հայկ Մարգարյանի կողմից՝ Executive Online Business Campus-ի հիմնադիր,Մանթաշյանց գործարարների ակումբի էքսպերտային անդամ։

 

 

Եռօրյա թրեյնինգի ընթացքում քննարկվեցին՝

- նպատակների հստակ և չափելի ձևակերպումը

- նպատակների փոխանցումը թիմին

- ռեսուրսների ճիշտ պլանավորումը

- կատարողականի վերահսկումն ու ավտոմատացումը

 

Ծրագիրը բաղկացած էր 4 գործնական մոդուլից՝ նպատակներից մինչև կառավարման dashboard-ներ։

 

Վերջին նորությունները