Դասընթաց Անի Մերուժանիի հետ․ «Մարդիկ և Մշակույթ»

27 Mar 2026

Դասընթաց Անի Մերուժանիի հետ․ «Մարդիկ և Մշակույթ»

Մանթաշյանց գործարարների ակումբում կայացավ հերթական կրթական թրեյնինգը՝ նվիրված թիմերի և կազմակերպության մշակույթի կառուցմանը։

Այս անգամ ակումբականների հետ աշխատեցինք բիզնեսի ամենակրիտիկական, բայց հաճախ թերագնահատվող թեմաներից մեկի շուրջ՝ «Մարդիկ և Մշակույթ․ Ինչպե՞ս ստեղծել ուժեղ թիմեր և դրանց սնուցող ուժեղ մշակույթ»:

 

 

Դասընթացը վարեց Magnus HR-ի հիմնադիր և 15+ տարվա փորձ ունեցող HR մասնագետ Անի Մերուժանին։

Դասընթացի ընթացքում քննարկվեցին՝

- կազմակերպության մշակույթի ձևավորման հիմնարար մոտեցումները

- թիմում ռիսկերի վաղ ախտորոշման գործիքները

- պատասխանատու և կարգապահ թիմերի կառուցման մեխանիզմները

 

 

Գլխավոր եզրահանգումը՝ ուժեղ թիմերը չեն ձևավորվում ինքնաբերաբար․ դրանք կառուցվում են համակարգային աշխատանքի արդյունքում։

Մանթաշյանց ակումբը շարունակում է ստեղծել միջավայր, որտեղ բիզնեսը զարգանում է ոչ միայն կապերի, այլ նաև գիտելիքի և փորձի միջոցով։

 

Վերջին նորությունները