
Ինչպես ճիշտ հարցերի միջոցով բացահայտել առաջնորդի և բիզնեսի թաքնված հնարավորությունները
25.09.2025
19:00
7 000 AMD
Կոնգրես Հյուրանոց (Իտալիայի փող., 1 շենք)
Նկարագրություն
Հարցնե՞լ, թե՞ չհարցնել
Հաճախ ինչպես բիզնեսում և առաջնորդության մեջ, այնպես էլ կյանքում, պատասխաններն ավելի են կարևորվում, քան հարցերը։ Մինչդեռ հենց հարցերի միջոցով է հնարավոր ներգրավել թիմին, ստեղծել նոր գաղափարներ և գտնել աճի նոր հնարավորություններ։
Mantashyants Open Events-ի սեպտեմբերի 25-ի հանդիպմանը Հայաստանում տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Viva ընկերության մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար Մարիանա Էդիլյանը կպատմի, թե ինչպես ճիշտ հարցերի միջոցով բացահայտել առաջնորդի և բիզնեսի թաքնված հնարավորությունները։
Մարիանան ունի մարդկային ռեսուրսների կառավարման ավելի քան 15 տարվա փորձ՝ մանրածախ առևտրի, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում: Մինչ այդ Մարիանան ավելի քան 14 տարի աշխատել է միջազգային կազմակերպությունների հետ՝ համայնքային զարգացման ծրագրերում։
Տոմսի արժեքը՝ 7000 դրամ (01.09-15.09) | 10000 դրամ (16.09-21.09) | 15000 դրամ (22.09-25.09)

Խոսնակներ

Մարիանա Էդիլյան
Թեմա՝ Ինչպես ճիշտ հարցերի միջոցով բացահայտել առաջնորդի և բիզնեսի թաքնված հնարավորությունները

Ի՞նչ կտա միջոցառումը մասնակիցներին
Գործնական և կիրառելի գիտելիքներ թեմայի վերաբերյալ
Ոլորտի փորձագետ խոսնակներ
Նեթվորքինգ և նոր կապերի հաստատում
Հարց-պատասխանի հնարավորություն