
Նախագծերի կառավարում՝ միտված բիզնեսի արդյունքների աճին
07.08.2025
19:00
5 000 AMD
Կոնգրես Հյուրանոց (Իտալիայի փող., 1 շենք)
Նկարագրություն
Յուրաքանչյուր բիզնես նախագծեր է իրականացնում։ Ավելին, երբեմն, բիզնեսները կորցնում են մեծ ռեսուրսներ հենց նախագծերի կառավարման բացթողումների արդյունքում։
Mantashyants Open Events-ի օգոստոսի 7-ի հանդիպմանը Աստղիկ Սահակյանի հետ կքննարկենք, թե ինչպես ապահովել նախագծերի կառավարում՝ միտված բիզնեսի արդյունքների աճին։
Աստղիկը 15 տարվա փորձով նախագծերի կառավարման հավաստագրված մասնագետ է, Project Management Institute Armenia-ի նախագահն է ու Astrum Project Management-ի հիմնադիրը։ Նա աշխատել է խոշոր ենթակառուցվածքային նախագծերում և դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Մուտքը՝ տոմսերով
Տոմսի արժեքը՝
5000 դր. (հուլ.15–22) | 10000 դր. (հուլ.23–31) | 15000 դր. (օգ.1–6)

Խոսնակներ

Աստղիկ Սահակյան
Թեմա՝ Նախագծերի կառավարում՝ միտված բիզնեսի արդյունքների աճին

Ի՞նչ կտա միջոցառումը մասնակիցներին
Գործնական գիտելիքներ նախագծերի կառավարման ոլորտում
Մասնագետի փորձի և գիտելիքի փոխանցում
Կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացում
Նեթվորքինգ և նոր կապերի հաստատում