Ինչպե՞ս B2B վաճառքներից անցնել եկամուտների աճի

15 Sep 2025

Ինչպե՞ս B2B վաճառքներից անցնել եկամուտների աճի

Տեղի ունեցավ հանդիպում «Վաճառքներից դեպի առանցքային հաճախորդների կառավարում» (Key Account Management) թեմայով, որը ներկայացրեց Praxyma բիզնեսի զարգացման խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն Հայկ Պետրոսյանը

Հանդիպման ընթացքում մասնակիցները բացահայտեցին՝

- B2B հաճախորդների ներգրավման և սպասարկման շղթան, շղթայում ներգրավված մասնագետներին, ինչպես նաև KAM-ի տեղը և տարբերությունը դասական B2B վաճառքներից

- Ինչու գերազանց սպասարկումն էլ միշտ չի բերում եկամուտների աճի, և ինչպես է KAM-ը լրացնում այդ բացը

- Ովքեր են առանցքային հաճախորդները և ինչպես են դրանք դասակարգվում լավագույն միջազգային փորձում

- Իրական օրինակներ միջազգային ընկերություններից, որոնք KAM-ի ներդրմամբ հասել են կոմերցիոն հաջողության։